Վիկտոր Յանուկովիչը մեկնել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը

23:10 • 06.02.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեկնել է Սոչի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


«Այցի ծրագրում նախատեսված է Յանուկովիչի մասնակցությունը ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Սոչիում»,- հայտնել են նախագահի մամլո ծառայությունից:


Ուկրաինայի նախագահը Ռուսաստանում կգտնվի փետրվարի 6-ից 7-ը: Այդ ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: