Apple-ը գնել է 14 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսեր

10:12 • 07.02.14

Ամերիկյան Apple ընկերությունը գնել է 14 մլրդ ԱՄՆ դոլարի իր իսկ բաժնետոմսեր` եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, որը հիասթափեցրել էր Ուոլ սթրիթին, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Այդ հրատարակությանը տված հարցազրույցում Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտնել է, որ դա տեղի է ունեցել հաշվետվության հրապարակումից հետո` երկու շաբաթվա ընթացքում: Կուկը նշել է, որ վերջին 12 ամիսներին ընկերությունը գնել է ավելի քան 40 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսեր, ինչը ռեկորդային ցուցիչ է յուրաքանչյուր ընկերության համար:

 

«Դա նշանակում է, որ մենք խաղադրույք ենք կատարում Apple-ի վրա: Նշանակում է, որ մենք իսկապես համոզված ենք նրանում, ինչ անում ենք և ծրագրում ենք անել: Մենք ոչ միայն ասում ենք, այլև անում ենք` մեր գործողություններով», - պարզաբանել է Կուկը։
 

Apple-ը գնել է 14 մլրդ դոլարի սեփական բաժնետոմսեր