Բելառուսի դեսպանատունը քննադատել է CNN-ին՝ Բրեստի պաշտպաններին վիրավորելու համար

09:00 • 07.02.14

ԱՄՆ-ում Բելառուսի դիվանագիտական առաքելությունը CNN հեռուստաալիքի կայքի խմբագրին նամակ է ուղարկել, որտեղ անընդունելի է անվանել Բրեստի ամրոցի պաշտպանների և նրանց նվիրված հուշարձանի հասցեին վիրավորական արտահայտությունները, այս մասին գրում է gazeta.ru-ն:


Ավելի վաղ CNN-ի կայքում հայտնվել էր հոդված, որտեղ Բրեստի ամրոցի պաշտպաններին նվիրված «Քաջություն» հուշարձանն անվանվել է «աշխարհում ամենատգեղ հուշարձաններից մեկը»:


«CNN-ից ներողություն են պահանջել նաև Մեծ Հայրենական պատերազմի վետերանների ամերիկյան կազմակերպությունները, Գետոների և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների ասոցիացիան, «Հոլոքոստ» համայնքը, ԱՄՆ-ում ապրող ռազմական գործողությունների մասնակիցների, պարտիզանների և ընդհատակում գործող անձանց հետնորդները»,- հայտարարել է ԱՄՆ-ում Բելառուսի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Կրավչենկոն: