Բոսնիայում ցուցարարները կառավարության ևս մեկ շենք են այրել

20:29 • 07.02.14

Բոսնիայում հազարավոր բնակիչներ գրավել և այրել են տարածաշրջանային կառավարությանը պատկանող երկրորդ շենքը:

 

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, անկարգությունների պատճառ են դարձել երկրում աճող գործազրկության մակարդակն ու տնտեսական պայմանները:

 

Միաժամանակ հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեռևս չեն միջամտում տեղի ունեցող իրադարձություններին: Ցուցարարները փորձում են ստիպել իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երկրի տնտեսությունն առաջիկայում բարելավելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոսնիա և Հերցոգովինայում ցույցերի ընթացքում 130 մարդ է տուժել: