Renault-ը ներկայացրել է անօդաչուով «զինված» կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)

14:00 • 07.02.14

Ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Kwid կոնցեպտը, որը համալրված է մեքենաների համար խորթ սարքով՝ անօդաչուով։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սարքը նախատեսված է ճանապարհային խցանումները տեսնելու ու վարորդին նախազգուշացնելու համար։
 

The quadcopter is stored on the roof, and a small panel opens to allow it to fly

 

Համակարգը տեղադրված է մեքենայի տանիքին, և երբ վարորդը սեղմում է կոճակը, սարքը սկսում է թռչել։ Այն կարող է և՛ հետևել մեքենայի ընթացքին, և՛ դրանից առաջ անցնել՝ պարզելու համար, թե արդյոք առջևում որևէ խցանում է սպասվում։

 

The concept also has upward opening doors, and is designed to be driven off road.


Անօդաչուն հնարավոր է ետ բերել՝ սեղմելով նույն կոճակը։ Բացի այդ, սարքը համալրված է տեսախցիկով, որի միջոցով անօդաչուն վարորդին կարող է կադրեր փոխանցել ցանկացած վայրից։

 

Կոնցեպտն ունի 3.2 մ երկարություն։ Այն համալրված է 1.2 լ ծավալով բենզինային շարժիչով, որը կարելի է փոխարինել նաև էլեկտրականով։ 

 

 

Renault-ը ներկայացրել է անօդաչուով «զինված» կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)