CNN-ի խմբագրությունը ներողություն է խնդրել ամենատգեղ հուշարձանների ցուցակի համար

11:09 • 07.02.14

Ամերիկյան CNN հեռուստաալիքի խմբագրությունը ներողություն է խնդրել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներից՝ Բրեստի ամրոցի պաշտպաններին նվիրված հուշարձանն աշխարհի ամենատգեղ արձանների ցուցակում ընդգրկելու համար, գրում է forbes.ru-ն։

 

«Մենք հասկանում ենք, որ Բրեստի ամրոցի հիշատակումը հոդվածում վիրավորել է մարդկանց Բելառուսում և Ռուսաստանում։ Դա կանխամտածված չի եղել, և մենք ներողություն ենք խնդրում»,- ասվում է խմբագրության հաղորդագրությունում։

 

Խմբագրության նամակում նշվում է, որ հոդվածի նպատակն է եղել հումորային ոճով ծանոթացնել ընթերցողներին աշխարհի հուշարձաններին։

Կայքի խմբագիրները չեն հեռացրել հուշարձանի անվանումն իրենց կազմած ցուցակից։ Հոդվածի վերջում ասվում է, որ դրանում տեղ գտած կարծիքը պատկանում է բացառապես հեղինակին։