Google-ը «Սոչի-2014»-ն ազդարարել է սեռական փոքրամասնությունների խորհրդանիշի գույներով դուդլով

09:22 • 07.02.14

Google որոնողական համակարգը Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկը հայտարարել է ծիածանի գույների դուդլով, հայտնում է Lenta.ru-ն:

 

Դուդլում օլիմպիական մի քանի ձմեռային մարզաձևեր ներկայացված են ծիածանի գույներից վեցով:

Պատկերազարդումն ուղեկցվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայից արված մեջբերումով, որը հռչակում է մարդու` սպորտով զբաղվելու իրավունքը՝ առանց որևէ խտրականության:

 

Ծիածանագույն դրոշը համարվում է սեռական փոքրամասնությունների խորհրդանիշը:

 

Օլիմպիադայի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել դադարեցնել խտրականությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ, ինչին ռուսաստանցի պաշտոնյաներն արձագանքել էին քննադատությամբ: 2013-ին Ռուսաստանում ընդունվել էր սեռական կողմնորոշման քարոզը պատժող օրենք:
 

Google-ը «Սոչի-2014»-ն ազդարարել է սեռական փոքրամասնությունների խորհրդանիշի գույներով դուդլով