Curiosity-ն պատմության մեջ առաջին անգամ Մարսի մակերևույթից լուսանկարել է Երկիրը (լուսանկարներ)

17:49 • 07.02.14

Մարսագնաց Curiosity-ն Մարսի մակերևույթին գտնվելու 529-րդ օրը լուսանկարել է Երկիր մոլորակը։ Այդ լուսանկարներում Երկիրը երկնքում փայլող կետի է նման, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

ՆԱՍԱ-ն նշել է, որ, հավանաբար, Curiosity-ն հետևել է մայրամուտին, իսկ 80 րոպե անց լուսանկարել Երկիրը գիշերային երկնքում։

 

«Նորմալ տեսողություն ունեցող մարդը, կանգնելով Մարսի մակերևույթին, կարող է տեսնել Երկիրը և Լուսինը երկու վառ աստղերի տեսքով, որոնք հստակ տարբերվում են երկնքում»,- բացատրել են ՆԱՍԱ-ում՝ նշելով, որ լուսանկարները չեն ենթարկվել ոչ մի մշակման։

 

Curiosity-ն պատմության մեջ առաջին անգամ Մարսի մակերևույթից լուսանկարել է Երկիրը (լուսանկարներ)