Էրդողանին քննադատելու համար Թուրքիայից ադրբեջանցի լրագրող է արտաքսվել

12:00 • 07.02.14

Թուրքական իշխանությունները երկրից արտաքսել են ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական Today's Zaman թերթում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը։

 

Հաղորդվում է, որ Զեյնալովը հոդվածներ է գրել, որոնցում թուրքական իշխանությանը մեղադրել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունենալու համար։

 

Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ ադրբեջանցի լրագրողին արգելել են մուտք գործել երկիր։