Կիևի «ռազմաճակատ» դարձած Գրուշևսկու փողոցի վերանորոգումը կարժենա 2,7 միլիոն դոլար

17:30 • 07.02.14

Կիևի իշխանությունները Գրուշևսկու փողոցում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումների հետևանքով քաղաքային սեփականությանը հասցված վնասը գնահատել են մոտ 2,7 միլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով УНН-ին:

 

«Վնասը մեծ է: Եղել է բոլորովին պարզ հաշվարկ, ինձ ասել են 24 միլիոն գրիվեն (2,7 միլիոն դոլար), այժմ չգիտեմ, քանի որ ամեն օր այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում»,- հայտարարել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Անատոլի Գոլուբչենկոն:

 

Բացի այդ, նա նշել է, որ Կիևի քաղաքային վարչակազմում ուրախ կլինեն, եթե հովանավորները ցանկանան օգնել փողոցի վերանորոգման հետ կապված: