Սիրիայի Հոմս քաղաքում սկսվել է բնակիչների տարհանումը

15:25 • 07.02.14

Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Տարհանվածների առաջին խմբում մի քանի հարյուր մարդ է եղել։

 

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության էին եկել տարհանում իրականացնելու հարցում։

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև տեղեկացնում է, որ կողմերը համաձայնվել են երեք օրվա ընթացքում դադարեցնել փոխհրաձգությունը Հոմսում։

 

Ի դեպ, Սիրիայի իշխանությունները մասնակցելու են «Ժնև-2» միջազգային համաժողովի երկրորդ փուլին, որը նվիրված է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Այդ մասին տեղեկացրել է Սիրիայի փոխարտգործնախարարը։