Ինչպիսին կլինի 6-րդ սերնդի iPhone-ը՝ ըստ երկրպագուների (տեսանյութ)
Թեև Apple ընկերությունը մինչև տարեվերջ իր նոր սերնդի iPhone 6-ը չի պատրաստվում ներկայացնել, այնուհանդերձ այս նորույթն անչափ սպասված է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Apple-ի արտադրանքի իտալացի երկրպագուները, հիմնվելով առ այսօր սպասվելիք սմարթֆոնի մասին արտահոսած տեղեկությունների վրա, պատրաստել են մի տեսանյութ, որը ներկայացնում է, թե ինչպիսին կլինի 6-րդ սերնդի iPhone-ը։
Հաղորդվում է, որ տեխնոլոգիական հսկան պատրաստվում է ներկայացնել էկրանի տարբեր անկյունագծերով՝ 4 դյույմանոց, 4.7 դյույմանոց և 5.5 դյույմանոց, 3 նույնանման սմարթֆոն։
Ըստ տեսանյութի հեղինակների՝ 4 դյույմանոց տարբերակը կլինի ամենաէժանը, իսկ մյուս մոդելները՝ համեմատաբար թանկ։
Նշվում է նաև, որ նորույթները կունենան ներկայիս 8-ի փոխարեն ավելի հզոր՝ 10 մեգապիքսելանոց տեսախցիկներ, որոնք թույլ կտան առավել որակյալ լուսանկարներ անել։










