ԱՄՆ-ն դադարեցրել է պատժամիջոցներն Իրանի պետական հեռուստառադիոընկերության դեմ

09:28 • 07.02.14

ԱՄՆ-ի իշխանությունները դադարեցրել են պատժամիջոցներն Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության դեմ, հայտնում է Associated Press-ը:

 

Այժմ արբանյակային կապի արտասահմանյան պրովայդերները նորից կարող են ծառայություններ մատուցել իրանական հեռարձակողին` իրենց հերթին չվախենալով իրենց դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից:

 

IRIB-ի դեմ պատժամիջոցներ էին սահմանվել մեկ տարի առաջ` արտասահմանյան հեռուստաալիքների արգելափակման համար: ԱՄՆ-ն IRIB-ին մեղադրել էր նաև թողարկված նյութերի աղավաղման համար:

 

Այս պատժամիջոցի վերացումը կապված չէ Արևմուտքի և Իրանի միջև միջուկային համաձայնության հետ, որից հետո ԱՄՆ-ն պարտավորվել էր վերացնել իր պատժամիջոցներն Իրանի դեմ: