Իրկուտսկում առգրավվել է շրջանի համար հերոինի ամենախոշոր խմբաքանակը

09:37 • 07.02.14

ՌԴ Իրկուտսկ քաղաքում Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության Իրկուտսկի մարզային վարչության աշխատակիցներն առգրավել են շրջանի համար հերոինի ամենախոշոր խմբաքանակը, գրում է Gazeta.ru-ն:

 

Նովոկուզնեցկի բնակիչը փորձել է իր մեքենայով անցկացնել 30 կիլոգրամ հերոին՝ 1 միլիարդ ռուբլի ընդհանուր արժողությամբ:

 

«Lexus ավտոմեքենայի զննման ընթացքում հայտնաբերվել է 50 փաթեթ: Մասնագետները պարզել են, որ դա հերոին է՝ ընդհանուր մոտ 10 կիլոգրամ քաշով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետագա ստուգման ժամանակ հայտնաբերվել է ևս 20 կիլոգրամ թմրանյութ՝ թաքնված մեքենայի պահուստային անիվում: