Գիտնականները կեչու կեղևից թուրմ են ստեղծել, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը

19:11 • 07.02.14

Ֆրեյբուրգի համալսարանի դեղագործական գիտությունների ինստիտուտի գիտնականները կեչու կեղևի հյութից ստացված նյութի հիման վրա մի այնպիսի թուրմ են ստեղծել, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ЕвроСМИ-ին:

 

Գիտնականները մոլեկուլյար մակարդակում ուսումնասիրել են կեչու կեղևում պարունակող նյութերի ներգործությունը մաշկի վրա:

 

Հետազոտության առաջին փուլում նշվել է, որ վնասված մաշկի բջիջները ներգրավում են ֆագոցիդներին, որոնք ոչնչացնում են վերքի շուրջ առկա մանրէներն ու մահացած հյուսվածքները: Հետազոտության երկրորդ փուլում մաշկի բջիջները վերականգնվում են կերոտինոցիդների շնորհիվ:

 

Կեչու կեղևից պատրաստված թուրմը պարունակում է այնպիսի նյութեր (betulin, lupeol), որոնք ակտիվացնում են սպիտակուցները և նպաստում են վերարտադրման գործընթացին:
 

Գիտնականները կեչու կեղևից թուրմ են ստեղծել, որը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը