ԿԺԴՀ-ն պետք է ինքնուրույն ապահովի իրեն սնունդով. Կիմ Չեն Ըն

10:28 • 07.02.14

Հյուսիսային Կորեայի հետագա զարգացման համար անհրաժեշտ է լուծել սնունդով երկիրն ապահովելու խնդիրը։ Այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում սկսված գյուղական համայնքների համաժողովի մասնակիցներին, գրում է Взгляд-ը:

 

Գյուղական բնակավայրերում ԿԺԴՀ-ն պետք է «առավել վճռական իրականացնի գաղափարական, տեխնոլոգիական և մշակութային հեղափոխություն», ընդգծված է հայտարարության մեջ:

 

Կիմ Չեն Ընը խոսել է գյուղատնտեսության ոլորտում առաջատար գիտական և տեխնոլոգիական մեթոդների ներմուծման անհրաժեշտության մասին՝ ուշադրություն դարձնելով կոոպերատիվների տեխնիկական վերազինմանը:

 

ԿԺԴՀ-ի մամուլն այս օրերին գրում է, որ բնակչությունը պետք է կենտրոնացնի բոլոր ջանքերն ագրարային ոլորտի վրա և իրականացնի կուսակցության կողմից դրված այս տարվա համար գյուղատնտեսական մթերքի արտադրության ոլորտում խնդիրները:

 

Ինչպես գրում է կենտրոնական կուսակցական «Նոդոն սինմուն» թերթը, գյուղատնտեսությունը «պետք է դառնա տնտեսական կառուցման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում կարևոր բաղադրիչ»: Այդ ոլորտի զարգացումն առաջատար գիտական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով կօգնի «լուծել երկրում սննդի պակասի խնդիրը», նշում է թերթը: