Գիտնականները պարզել են՝ ինչի հետևանքով են վերացել մամոնտները

12:53 • 07.02.14

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մամոնտները վերացել են սննդի պակասի և ցրտի պատճառով, հայտնում է Nature ամսագիրը:

 

Ավելի կոնկրետ` խոտը, որով նրանք սնվում էին, չի դիմացել ցրտահարություններին, ինչն էլ իր վերջո հանգեցրել է մամոնտների վերացմանը:

 

Արկտիկական մեգաֆաունայի վերացման պատճառները փնտրել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրներով զբաղվող ինստիտուտը՝ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ:

 

Հավերժական սառույցներից դուրս բերված խոտի նմուշներն ուսումնասիրելով` գիտնականները եզրահանգման են եկել, որ 50 հազար տարի առաջ ներկայիս Արկտիկայի տարածքում բնակվող խոշոր կաթնասունները, այդ թվում` մամոնտները, սնվել են խոտով, որում մեծ է եղել սպիտակուցների չափը:

 

Այդ բուսականությունը չի դիմացել 25-15 հազար տարի առաջ սկսված ցրտերին: Կերային բազայի կրճատումն էլ հանգեցրել է մեգաֆաունայի վերացմանը:
 

Գիտնականները պարզել են՝ ինչի հետևանքով են վերացել մամոնտները