Կիևում «եվրոմայդանի հանդերձանքով» մարդիկ կողոպտել և ծաղրել են բարեգործական կազմակերպության երկու ներկայացուցչի

18:30 • 07.02.14

Կիևում անհայտ անձինք «եվրոմայդանի պահապանների» հանդերձանքով թալանել են բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ աղջիկների։ Նրանցից մեկին կիսամերկ անցկացրել են Անկախության հրապարակով. տեղեկացնում է gazeta.ru-ն` Ուկրաինայի ոստիկանության հղումով։

 

Ոստիկանություն դիմած աղջիկները հաղորդել են, որ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես «եվրոմայդանի պահապաններ» իրենց տարել են Ուկրաինայի արհմիությունների տուն, վերցրել են գումարով արկղը, փաստաթղթեր և անձնական իրեր։
 

 

Դրանից հետո աղջիկներից մեկին ուժով նետել են ստորգետնյա անցումը, իսկ մյուսին մարմնական վնասվածքներ են հասցրել, պատռել են հագուստը, ծաղրել, ապա կիսամերկ անցկացրել են մայդանով և վիրավորական արտահայտություններ բղավել։

 

Ոստիկանությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել միջադեպը։