Ուղղափառ հոգևորականն անիծել է «Եվրամայդանի» մասնակիցներին (տեսանյութ)
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության հոգևորական Անդրեյ Տկաչովն անիծել է «Եվրամայդանի» մասնակիցներին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Корреспондент»-ին: Հոգևորականի ելույթով տեսանյութը տեղադրվել է նաև YouTube-ում:
«Հեղափոխությունը բարիք չի բերում …Անձամբ ես աղոթում եմ, որպեսզի Աստված ահ ու սարսափ սերմանի ապստամբների սրտերում և ոսկորներում: Որպեսզի Աստված նրանց հիվանդություն բերի տուն և փողոց, վախ փողոցում և վախ տանը, որպեսզի նրանք հանգիստ չունենան, որպեսզի նրանք խժռեն միմյանց, թող կեղտն ուտի կեղտին. ես նրանց չեմ զղջա: Նրանք մեր ապագայի սարսափելի թշնամիներն են և այսօրվա՝ ներկայի սարսափելի թշնամիները: Ես նրանց չեմ զղջում, ես նրանց մասին չեմ աղոթում…»,- իր ելույթում ասում է հոգևորականը:
Ինչպես նշում է «Корреспондент»-ը, այդ ելույթը հոգևորականն ունեցել է Տատյանայի օրվա պատարագից հետո: Նա ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը «բարոյազրկվել և խելագարվել է»: «Գրավել են ողջ Կիևը, կռվում են իրենց կիսաանհասկանալի լեզվով: Անգամ չգիտեմ՝ ինչպես հիմա անվանել քաղաքը՝ խեղճ քաղաք Կիև»,- ասել է նա:










