Հսկայական մեդուզան վախեցրել է ավստրալացիներին

12:30 • 07.02.14

Ավստրալիայի Տասմանիա նահանգում լողափ է նետվել հսկայական մեդուզա։ Տեսնելով սարսափեցնող չափեր ունեցող 1.5 մետրանոց արարածին՝ տեղացի բնակիչներն այդ մասին հայտնել են գիտնականներին, գրում է ДНИ.ru-ն։

 

Ծովային կենսաբանները պետք է պարզեն, թե ինչ մեդուզա է նետվել ափ. հսկայական կենդանին նրանց անծանոթ է։

 

Գիտական և արդյունաբերական հետազոտությունների կառավարական կազմակերպությունից Լիզա Գերշվինը նշել է, որ այս տեսակը նոր, նախկինում անհայտ տեսակ է։ Նա նաև նշել է, որ մեդուզան, ամենայն հավանականությամբ, անվտանգ է, թեև փուշ ունի։ Այժմ գիտնականները պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն հայտնաբերված կենդանուն։
 

Հսկայական մեդուզան վախեցրել է ավստրալացիներին