Մերկելն այլևս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ Գերմանիայում

16:06 • 07.02.14

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն այլևս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ երկրում: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, այդ մասին վկայում են ARD հեռուստաալիքի հարցման արդյունքները:

 

Մերկելը հարցման արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել՝ վարկանիշային ցուցակում զիջելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, որին ընտրել են հարցվածների 70 տոկոսը:

 

Նշվում է, որ կանցլերն առաջին տեղն է զբաղեցրել հեռուստաալիքի վարկանիշային ցուցակում վերջին երկու տարիների ընթացքում: