Նազարբաևն առաջարկում է անվանափոխել Ղազախստանը

14:06 • 07.02.14

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ժամանակի ընթացքում քննարկել Ղազախստանի անվանումը «Казак елi» անվանումով փոխարինելու հնարավորությունը, գրում է Интерфакс-ը։

 

«Մեր երկրի անվանման մեջ կա «ստան» վերջավորությունը, ինչպես և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների անվանումներում։ Միևնույն ժամանակ օտարերկրացիները հետաքրքրություն են ցուցաբերում Մոնղոլիայի հանդեպ, որի բնակչությունն ընդամենը 2 մլն է, ընդ որում՝ նրա անվանման մեջ բացակայում է «ստան» վերջավորությունը։ Միգուցե, անհրաժեշտ է քննարկել մեր երկիրը «Казак елi» անվանելու հնարավորությունը, սակայն նախ անհրաժեշտ է քննարկել դա ժողովրդի հետ»,- ասել է նախագահը։