Օբամայի համոզմամբ՝ Պուտինը հարգում է իրեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորին հարգանքով է վերաբերվում իրեն. այդ մասին ամերիկացի առաջնորդն ասել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում իր ու Պուտինի հարաբերությունները, Օբաման պատասխանել է. «Դրանք սառը չէի անվանի։ Ճիշտն այն է, որ երբ մենք հանդիպում ենք, զանգվածային փոխանակումներ են տեղի ունենում և անսպասելիորեն շատ հումոր, ինչպես նաև շատ փոխզիջումներ»։
«Նա (Վլադիմիր Պուտինը) միշտ խորին հարգանքով է ինձ վերաբերվում։ Մտածում եմ, որ նա հասկանում է, թե ինչքան կարևոր է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին աշխատեն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություններ են առաջացնում»,-ընդծել է Օբաման։










