Օդեսայում անհայտ մարդիկ նկարազարդել են Լենինի արձանը
Օդեսայում՝ Լենինյան կոմերիտմիության այգում անհայտ մարդիկ ազգային կարգախոսներով նկարազարդել են Լենինի հուշարձանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИнтерФакс-ին:
Նշվել է, որ արձանագրությունները հայտնվել են փետրվարի լույս 7-ի գիշերը, իսկ օրվա ավարտին համայնատիրության աշխատակիցներն ամբողջությամբ մաքրել են այն:
Ներկա պահին հուշարձանին վնաս հասցնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով:










