Վաշինգտոնի համալսարանի գիտնականների պնդմամբ՝ օրգանական կաթը պաշտպանում է քաղցկեղից
Վաշինգտոն նահանգի համալսարանի գիտնականները հայտնում են, որ օրգանական կաթի օգտագործումը մարդկանց մոտ իջեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով АН-Онлайн-ին:
Գիտնականները ուսումնասիրության են ենթարկել 400 տեսակ կաթի նմուշ: Փորձի արդյունքում պարզ է դարձել, որ օմեգա-6 և օմեգա-3 թթուների հարաբերակցությունը սովորական կաթի մեջ հասնում է 5.8-ի, իսկ օրգանական կաթի մեջ՝ 2.3-ի:
Գիտնականները նշել են, որ որքան ցածր է թթուների հարաբերակցության գործակիցը, այնքան առողջարար է կաթն օրգանիզմի համար, քանի որ սննդի մեջ օմեգա-6 թթվի բարձր քանակը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:










