Բրիտանական կենդանաբանական այգու պինգվիններին հակադեպրեսանտներ են տալիս

15:34 • 07.02.14

Բրիտանական Սկարբորո քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցներն այնտեղ բնակվող պինգվիններին սկսել են հակադեպրեսանտներ տալ, տեղեկացնում է Лента-ն՝ Mirror-ին հղումով։

 

Պարզվում է, որ աշխատակիցները ստիպված են եղել նման քայլի դիմել Հարավային Ամերիկայից բերված պինգվինների տրամադրության կտրուկ վատացման պատճառով։ Թռչունները դադարել են ձվեր ածել, կորցրել են ախորժակն ու պակաս ակտիվ են դարձել։

 

Այգու աշխատակիցների խոսքերով՝ պերուական պինգվինների տրամադրության վրա նման բացասական ազդեցություն է թողել վատ եղանակը։ Սակայն նրանք չեն մանրամասնել, թե հակադեպրեսանտների անարդյունավետ լինելու դեպքում ինչ քայլեր են ձեռնարկելու։
 

Բրիտանական կենդանաբանական այգու պինգվիններին հակադեպրեսանտներ են տալիս