Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

09:55 • 07.02.14

Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում այսօր՝ ժամը 9.30–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: