Աշխարհի ամենավտանգավոր կամուրջները՝ լուսանկարներով

20:00 • 07.02.14

The Guardian-ը ներկայացրել է աշխարհի ամենավտանգավոր կամուջները՝ երերուն պարանե քայլուղիներից մինչև ճարտարապետության և ինժեներական վարպետության տպավորիչ նմուշներ:


Կապիլանո


Կապիլանո կախովի կամուրջը գտնվում է Բրիտանական Կոլումբիա շրջանում: Այն համարձակ զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ տեսարժան վայր է եղել 1889-ին բացվելուց ի վեր: 70 մետր բարձրության վրա տեղակայված կամուրջը ձգվում է 137 մետր երկարությամբ՝ Կապիլանո գետի վրա:

 


Սիդուհե


Չինաստանի Սիդուհե գետի վրայով անցնող կամուրջը, որի լայնությունը կազմում է 1000 մետր, բացվել է 2009-ին. աշխարհի ամենաբարձր կամուրջն է՝ 500 մետր բարձրությամբ:

 

Siduhe Bridge

 

Kakum ազգային պարկ


Գանայի Kakum ազգային պարկում գտնվող զբոսուղին, որը գտնվում է 40 մետր բարձրության վրա, 350 մետր երկարությամբ ձգվում է անտառի տարածքով:

 

Canopy walkway, Kakum National Park, Ghana


Kawarau կամուրջ


Kawarau կախովի կամուրջը գտնվում է 43 մետր բարձրության վրա՝ Նոր Զելանդիայի հարավային կղզիներից մեկում, որը բանջի-ջամփինգի հայրենիքն է համարվում:

 

Bungy Jumping Kawarau Bridge Kawarau Gorge near Queenstown South Island New Zealand

 

Լանգկավի


Մալայզիայի Լանգկավի երկնային կամուրջը 125 մետր երկարությամբ ձգվում է 700 մետր բարձրությամբ՝ անցնելով Գանունգ սարի կիրճի վրայով:

 

Langkawi viewpoint


Կախովի կամուրջ


Նեպալի կախովի կամուրջը պարանե կամուրջներից մեկն է, որոնք տեղակայված են երկրի լեռնային տարածաշրջաններում:

 

Crossing the Suspension Bridge at Ghasa Napel


Թագավորական կիրճի կամուրջը


Կոլորադոյի Թագավորական կիրճի կամուրջը մինչ 2001-ը աշխարհի ամենաբարձր կամուրջն էր, որի բարձրությունը կազմում է 291 մետր:

 

Royal Gorge Bridge
 

Աշխարհի ամենավտանգավոր կամուրջները՝ լուսանկարներով