Ադրբեջանը Շվեյցարիայից ուղևորատար վագոններ կգնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար

15:57 • 07.02.14

Գյանջայում նախատեսվում է նոր ուղևորատար վագոններ արտադրող գործարան կառուցել։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին լրագրողներին պատմել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Գուրբան Նազիրովը։

 

Նրա խոսքով՝ ընկերության և շվեյցարական Stadler-ի միջև արդեն այդ հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել։ «Մեր նպատակն է այս տարի ավարտել նախագիծն ու սկսել աշխատանքը»,-ասել է նա։

 

Նազիրովը նշել է, որ ընթացքիկ տարում Stadler ընկերությունից 30 ուղևորատար վագոն են գնելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար։ «Այդ նպատակով պետբյուջեից հատկացվելու է 30 մլն մանաթ։ Համաձայնագրի կնքումից հետո Stadler-ը կսկսի 30 վագոնների արտադրությունն Ադրբեջանի երկաթուղիների համար»,-ասել է նա։