Toyota-ն էքստրեմալ արտաճանապարհայինների նոր սերիա կթողարկի (լուսանկարներ)
Toyota-ն մտադիր է արտաճանապարհայինների ամբողջական հատուկ սերիա թողարկել, որը կստանա TRD Pro Series անվանումը:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ ճապոնական ավտոկոնցեռնի թյունինգային ստորաբաժանումը, որը զբաղվելու է նոր շարքի արտադրմամբ, առաջին փորձերը կանի 4Runner, Tacoma և Tundra մոդելների վրա:
Պաշտոնապես հաղորդվում է, որ Pro Series մոդելը ստեղծվում է այն արտաճանապարհայինների օրինակով, որոնք մասնակցել են տարբեր ռալլիների և մրցարշավների՝ ճապոնական բրենդին բերելով մի շարք հաղթանակներ:
Յուրաքանչյուր արտաճանապարհային համալրված կլինի Bilstein թափարգելով (амортизатор), նոր անվահեծերով, նորացված արտանետման համակարգով: Բացի այդ՝ նորագույն սերիայի մեքենաների թափքի համար նոր գույն է ստեղծվել, որն ստացել է Inferno անվանումը:

























