Բրիտանացին դատարանի առջև կկանգնի՝ խորհրդարանականին և լրագրողին Twitter-ում սպառնալու համար
Բրիտանացի Փիթեր Նունը կկանգնի Լոնդոնի Վեստմինստեր շրջանի դատարանի առջև՝ խորհրդարանական Ստելա Քրիսին և լրագրող Քերոլայն Կրիադո Պերեսին ուղղված սպառնալիքների համար։ Սպառնալիքները, հետաքննության տվյալների համաձայն,վերջինս գրառել է Twitter-ում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Guardian Series-ին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ անցյալ ամիս Նունին մեղադրանք են ներկայացրել նրա համար, որ նա Քրիսի և Կրիադո Պերեսի միկրոբլոգներում սպառնող բնույթի հաղորդագրություններ էր տեղադրել՝ կապված նրանց Ջեյն Օսթինի նկարը բրիտանական 10 ֆունտ արժողությամբ թղթադրամի վրա պատկերելուն ուղղված արշավի հետ:










