Ուկրաինայի ՆԳՆ-ն ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին տեղեկություն ունի
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն օպերատիվ տեղեկություն ունի աջ ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին, հաղորդում է Interfax.ru-ն:
«Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խարխլել խաղաղությունը և չեն կանգնի անգամ ահաբեկչական գործողության առաջ: Այդ մասին են վկայում և՛ մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները, և՛ Արհմիությունների տան վերջին իրադարձությունները, որտեղ պայթյուն էր որոտացել»,- հայտարարել է Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն իր ուղերձում, որը հրապարակվել է ուրբաթ առավոտյան ՆԳՆ-ի կայքում:










