Ուկրաինան հունվարին 5.3 տոկոսով ավելացրել է գազի փոխադրումը Արևմտյան Եվրոպայի երկրներ
Ուկրաինան 2014-ի հունվարին 380 մլն խորանարդ մետրով (5,3%) ավելացրել է իր տարածքով Արևմտյան Եվրոպայի երկրներ տեղափոխվող գազի քանակը՝ անցյալ տարվա հունվարի հետ համեմատ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ «Ուկրտրանսգազ» ընկերության կենտրոնական վարչությանը հղումով, ՌԴ-ից Ուկրաինա գազի վաճառքի և ներմուծման ծավալները մնում են 2013-ի հունվարի ցուցանիշների հետ նույն հարթությունում՝ համապատասխանաբար կազմելով 14.1 մլրդ և 2.5 մլրդ խորանարդ մետր:
Բնական գազի փոխադրումը Ուկրաինայի սպառողների համար ընթացիկ տարվա հունվարին կազմել է 6.6 մլրդ խորանարդ մետր, որը 5 տոկոսով քիչ է, քան նախորդ տարվա հունվարին:










