ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստան թռչող ինքնաթիռներ տանել ատամի մածուկ

10:39 • 07.02.14

ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչությունը Ռուսաստան մեկնող ուղևորների համար ժամանակավոր արգելք է սահմանել. արգելվում է ինքնաթիռ տանել ցանկացած տեսակի հեղուկ, փոշի, ինչպես նաև ատամի մածուկ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Delta Airlines-ը։

 

Ժամանակավոր արգելքը վերաբերում է նաև ձեռքի իրերին։ Դեղորայքների վրա արգելքը չի տարածվում։

 

Անվտանգության լրացուցիչ միջոցները ներդրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը հիշեցրեց ահաբեկչությունների սպառնալիքի մասին. ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ ատամի մածուկների մեջ կարող են այնպիսի նյութեր պարունակվել, որոնցից հնարավոր է պայթուցիկ պատրաստել անմիջապես ինքնաթիռում։

 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ատամի մածուկի վտանգի մասին հաղորդագրությունները թյուրիմացություն են։