Սթիվ Վոզնյակը կրկին խորհուրդ է տվել Apple-ին Android-սմարթֆոն մշակել
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կրկին խորհուրդ է տվել ընկերությանը սեփական Android-սմարթֆոնը մշակել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Wired-ին:
Վոզնյակի կարծիքով՝ Android-ի հիման վրա աշխատող սարքերի շուկայում iPhone արտադրողը կկարողանար շատ լավ մրցակցել: «Մենք կկարողանայինք խաղալ երկու շուկաներում միաժամանակ»,- հավելել է նա:
Ավելի վաղ միլիոնատեր ծրագրավորողին արդեն հարցրել էին այն մասին, թե ինչպես է նա տեսնում Apple-ի ապագան: Վոզնյակը պատասխանել էր, որ լավ կլիներ, եթե ընկերությունը Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն ստեղծեր: «Դա կցնցի աշխարհը: Իսկ Apple-ի ապրանքները պետք է ցնցեն»,-ասել էր նա։










