Թուրքիա մեկնող ինքնաթիռը զավթելու փորձ արած անձը ուկրաինացի է. նա մտադիր էր ուղևորվել Սոչի
Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը գրավելու փորձ արած անձը Ուկրաինայի քաղաքացի է, ծնված՝ 1969թ.։ Russia Today-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունները հաստատել են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։ Տղամարդը փորձել է փոխել ինքնաթիռի ուղղությունը դեպի Սոչի, որտեղ անցկացվում է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ հանցագործները փորձել են գրավել մարդատար ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում: Հաղորդվում էր, որ նա, ձեռքում պահած ինչ որ իր, որն իր հավաստմամբ ռումբի դետոնատորն էր, փորձել է մուտք գործել օդաչուների խցիկ:
Ուկրաինական պաշտոնական աղբուրները, սակայն, նշում են, որ նա ոչինչ չի ունեցել իր ձեռքում և եղել է ալկոհոլի ազդեցության տակ։










