Անհայտ հանցագործները փորձել են գրավել Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը
Անհայտ հանցագործները փորձել են գրավել մարդատար ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով թուրքական Zaman թերթին: Ինքնաթիռն իրականացնում էր թռիչք՝ Խարկով-Ստամբուլ ուղղությամբ, օդանավում գտնվում էին 110 ուղևորներ:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիխա օդանավակայանում. ենթադրյալ ահաբեկիչները վնասազերծվել են, օդանավի վրա աշխատում են հատուկ ծառայության աշխատակիցները:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական իշխանությանը տեղեկացվել է ինքնաթիռում առկա ռումբի մասին, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաբիխա օդանավակայանում և տարվել է անվտանգ կայանատեղի:
Տվյալներից մեկի համաձայն ինքնաթիռը պատկանում է Pegasus Airlines ավիաընկերությանը:










