Յանուկովիչը Բան Կի Մունին խոստացել է թույլ չտալ Ուկրաինայում իրավիճակի լարում

15:28 • 07.02.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սոչիում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Ուկրաինայի նախագահի կայքին հղումով։

 

Նախագահը նշել է, որ ուկրաինական իշխանությունները «ջանք չեն խնայի երկրում տիրող իրավիճակի լարում թույլ չտալու համար»։

 

«Ես կիսում եմ կոչերը՝  հետագա լարվածությունից և բռնությունից խուսափելու նպատակով զսպվածություն ցուցաբերելու և  կառուցողական երկխոսության վերաբերյալ»,-հայտարարել է Յանուկովիչը։

 

Նշվում է, որ Վիկտոր Յանուկովիչն ու Բան Կի Մունը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և ՄԱԿ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։