Ծովաստղերին սպառնում է անհայտ համաճարակ. հետազոտություն
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են չհետազոտված մի հիվանդություն, որը ծովաստղերի ոչնչացման պատճառ է հանդիսանում, այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով GlobalScience.ru-ին:
Պարզվել է, որ վարակը սահմանափակում է ծովաբնակների վերջույթների աճը և բառացիորեն բաժանում է նրանց մանր կտորների:
Գիտնականները կարծիքով՝ ծովաստղերին անհետացման վտանգ է սպառնում:
Անցյալ տարի այսպիսի վարակ նկատվել էր միայն մի տեսակ ծովաստղերի մոտ, իսկ այս տարի վնաս է հասցրել արդեն 12 տեսակի:
Նրանց վերջույթներին հայտնվել են սպիտակ հետքեր, որոնք արագ տարածվելով վերջույթների պարալիզացման պատճառ են դառնում:










