«Դ!ԵՄ ԵՄ»-ի ավտոշարասյունը շարժվում է դեպի Վանաձոր

13:39 • 08.02.14

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնությունն այս պահին 15-20 մեքենաներից կազմված ավտոշարասյունով շարժվում է դեպի Լոռու մարզկենտրոն Վանաձոր՝ սատարելու Վանաձորի նախաձեռնող խմբին այսօր անցկացվելիք իրազեկման երթի և հավաքի ժամանակ, այս մասին Tert.am-ին փոխանցեց նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

 

«Ժամը 11:30-ին դուրս ենք եկել Երևանից, հիմա արդեն Դիլիջանին ենք մոտենում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ճանապարհին ամեն ինչ կարգին է, ոչ մի խոչընդոտ դեռ չկա:



Նախաձեռնության անդամի տեղեկացմամբ՝ իրենք նախ հավաքվելու են Վանաձորի կենտրոնական հրապարակում, այնտեղից երթ է նախատեսվում դեպի Արցախ Պուրակ, որտեղ ժամը 15:00-ին տեղի կունենա հավաքը:

 

Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ բողոքի ակցիա էր արել Երևանում փետրվարի 6-ին։