Հյուսիսային ծովի ափին գիտնականները նախամարդու հետքեր են հայտնաբերել
Գիտնականները Բրիտանիայի Հափսբերգ քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային ծովի ափերին, 800 հազար տարվա նախամարդու հետքեր են հայտնաբերել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բրիտանական թանգարանի ղեկավար Նիկոլաս Աշթոնի բլոգում:
Բրիտանացիներն այս հետքերն առաջին անգամ հայտնաբերել են անցյալ տարվա մայիսին և այժմ ներկայացրել են իրենց զեկույցը PLoS One ամսագրում:
Աշթոնն իր բլոգում նշել է, որ ափի վրա, որտեղ գտնվել են հետքերը, ավազի ու կավի գոյացություններ են առաջացել, որոնք 10 տարիների ընթացքում ձևավորվել են ծովի ալիքների հետ բախման արդյունքում: Իսկ մայիսին մակընթացությունը սրբել էր ավազը՝ մերկացնելով տարածքը, ինչը թույլ էր տվել գիտնականներին հայտնաբերել երկարավուն փոսերը, որոնք նման են մարդկային հետքերի:










