Իսրայելը վերջրյա հեռակառավարվող պարեկային ռոբոտ է ստեղծել

08:40 • 08.02.14

 

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը նոր վերջրյա պարեկային ռոբոտ է ստեղծել, որը կարող է օգտագործվել ծովային հանքավայրերի, նավահանգիստների և ռազմածովային բազաների պաշտպանության, տարածքային ջրերի հսկման և ռադիոէլեկտրոնային պայքարի համար:

 

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով IAI-ին, Katana կոչվող ռոբոտը կարող է գործել երկու ռեժիմներում՝ լիակատար ավտոնոմ և հեռակառավարվող: Կախված կարգավորումներից՝ այն կարող է բացահայտել, որոշել և դասակարգել վերջրյա նպատակները, ինչպես նաև դրանց վերահսկումն ու կանխումը:

Համակարգը ներկայանում է էլեկտրաօպտիկական սենսորներով, կապի սարքավորումներով, ռադիոտեղորոշման կայանով և սպառազինմամբ:

 

Իսրայելը վերջրյա հեռակառավարվող պարեկային ռոբոտ է ստեղծել