Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Ճապոնիայում շարունակում է առատ ձյուն տեղալ, իսկ ձյան շերտի բարձրությունը հասնում է մոտ 50 սմ-ի, հայտնում է korrespondent.net-ը՝ Ճապոնիայի հիդրոօդերևութաբանության վարչությանը հղումով։
Վերջին 13 տարվա ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումների պատճառով երկրում զոհվել է 2, վիրավորվել 326 մարդ։
Ճապոնական հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ երկու կին մահացել է Իսիկավա պրեֆեկտուրայում։ Տուժածների առավել մեծ թիվ է գրանցվել Կանագավա պրեֆեկտուրայում՝ 48 մարդ։
Ճապոնիայի մայրաքաղաքում ձյան ծածկույթը հասել է 10 սմ-ի՝ 2001-ից ի վեր առաջին անգամ։










