ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Էրդողանին քննադատելու պատճառով Թուրքիայից ադրբեջանցի լրագրողի արտաքսմանը

12:34 • 08.02.14

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու պատճառով Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը։

 

«Հուսով ենք, որ Թուրքիան կպաշտպանի ազատ խոսքի և հավաքների հիմնարար իրավունքները։ Մենք կարծում ենք, որ անկախ լրատվամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում խոսքի ազատության պաշտպանը լինել։

 

Երեկ Today’s Zaman թերթի լրագրող Զեյնալովն արտաքսվել էր Թուրքիայից՝ երկրի կառավարության և վարչապետ Էրդողանի հասցեին քննադատական հոդվածների պատճառով։