Մեղքի զգացումը նպաստում է գիրացմանը. հետազոտություն

19:17 • 08.02.14

Ուտելուց հետո մեղքի զգացումն ու ընդունած սննդի կալորիականությունը գիրացման պատճառ են հանդիսանում, այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով kedem.ru-ին:


Դիետա պահպանող՝ 18-ից 86 տարեկան 300 մարդկանց 27%-ը, որոնք շոկոլադապատ թխվածք ուտելուց հետո մեղքի զգացողություն են ունեցել, նրանց մոտ ավելի բարձր է եղել գիրացման հավանականությունը, քան այն 37%-ի մոտ, որոնք ուտելուց հետո ուրախ և երջանիկ են զգացել:


Երբ գիտնականները 18 ամիս անց ստուգել են հետազոտվողների քաշը, հայտնաբերել են, որ ուտելուց հետո մեղքի զգացում ունեցող մարդիկ ավելի շատ քաշ են կուտակել:


Շոկոլադապատ թխվածքի օգտագործումը նման զգացողությունների ուղղորդմամբ գիրացման պատճառ է դարձել, սակայն նույն թխվածքն օգտագործած և դրանից հաճույք ստացած մասնակիցները քաշի նվազում են արձանագրել:


 

Մեղքի զգացումը նպաստում է գիրացմանը. հետազոտություն