Ավստրալիայում շնաձկան հարձակումից 28-ամյա տղամարդ է զոհվել
Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 28-ամյա տղամարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ադելաիդա քաղաքից ոչ հեռու՝ լողափին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ականատեսների վկայությամբ՝ խոշոր շնաձուկը տղամարդու վրա հարձակվել է այն պահին, երբ նա զբաղված է եղել ստորջրյա որսով։ Ոստիկանությունը շտապ փակել է մերձակա մի քանի լողափեր և փորձում է գտնել զոհվածի մնացորդները։
Սա այս տարի Ավստրալիայում գրանցված առաջին նման միջադեպն է։
Ամեն տարի գրանցվում է շնաձկների հարձակման մոտ 12 դեպք։










