Սոցիալական ցանցերը չեն խթանում վերլուծական հմտությունների զարգացումը. հետազոտություն
Սոցիալական ցանցերն անարդյունավետ են վերլուծական հմտությունների զարգացման համար: Փորձերի արդյունքների վրա հիմնված եզրակացությունները հրատարակել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի գիտնականները՝ Journal of the Royal Society Interface ամսագրում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն։
Հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել տեղեկանալու իր կոլեգաների պատասխանների արդյունքների մասին:
Յուրաքանչյուր հարցի համար տրվել է հինգ հնարավորություն, որի հիման վրա էլ հարցման մասնակիցը կարողացել է ճիշտ կռահել մյուսների պատասխանները:
Այդուհանդերձ՝ կողք կողքի նստածների խորհրդակցությունը չի ազդել ճիշտ պատասխանների ընդհանուր արդյունքի վրա և հարցերի հնարավոր պատասխանների մասին մտածեն փոխարեն նրանք արտագրել են մյուսների պատասխանները:










