Սոչիում Օլիմպիական խաղերի բացման օրը ռեկորդային թվով ծնունդներ են գրանցվել

13:38 • 08.02.14

Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը 10 տարվա ընթացքում ծնունդների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։

 

Քաղաքի ծննդատանը ծնվել է 34 երեխա։ Նրանցից մեկը ծնվել է հենց 20։14-ին՝ արարողության մեկնարկի ժամին, տեղեկացնում է Russia Today-ը։

 

«Օլիմպիական խաղերի բացման օրը ծննդատանը ծնվել է 24 տղա և 10 աղջիկ։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին 10 տարվա ընթացքում մեկ օրում գրանցված ծնունդների թվով»,-պատմել է գլխավոր բժիշկ Օլգա Տուրենկոն։

 

Նրա խոսքով՝ օլիմպիական գիշերվա ընթացքում ծնվել է 7 երեխա՝ 4 տղա և 3 աղջիկ։ Օլիմպիական խաղերի բացման պահին՝ 20։14-ին, ծնվել է տղա։

 

Սոչիի փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցն էլ նշել է, որ իրենք ուրախ են այդ օրը ռեկորդային թվով նորածինների լույս աշխարհ գալու կապակցությամբ։ «Ուրեմն մեր քաղաքը մեծ ապագա ունի»,-ասել է նա։

 

Ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում տեղի կունենան փետրվարի 7-ից 23-ը։