Իսպանիայի արքայադուստրը դատարանի առաջ է կանգնել

14:48 • 08.02.14

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի դուստրը՝ Քրիստինան, այսօր կանգնել է դատարանի առաջ՝ կոռուպցիոն գործի շրջանակում, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

 

Դատական գործընթացն արքայադստեր ու նրա ամուսնու դեմ շարունակվում է արդեն ավելի քան 1 տարի։ Նրա ամուսինը կասկածվում է հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Դատարանը կարծում է, որ նա չէր կարող գործել առանց կնոջ գիտության ու աջակցության։

 

Սա առաջին դատական գործընթացն է թագավորական ընտանիքի անդամի դեմ։ Դատն անցկացվում է Պալմա դե Մայորկա քաղաքում։

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ 48-ամյա արքայադուստրը դատարանի դահլիճ է մտել ժպիտը դեմքին։ Դատն ընթացել է փակ դռների ետևում։