Chevrolet-ը Հնդկաստանի համար նոր քրոսովեր է ստեղծել (լուսանկարներ)
Chevrolet մեքենաշինական հսկան կենտրոնանում է հնդկական շուկայի վրա՝ Նյու Դելիում ներկայացելով իր նոր կոնցեպտային քրոսովերը:
Ինչպես գրում է vesti.ru-ն՝ Chevrolet Adra կոնցեպտի մշակմամբ զբաղվել են General Motors-ի տեխնիկական կենտրոնի մասնագետները Հնդկաստանի Բանգալոր շրջանում:
Քրոսովերի դիզայնը լիովին համապատասխանում է Chevrolet-ի բրենդային ոճին, սակայն համալրված է նաև առանձնահատկություններով: Ինչպես նշել են Chevrolet Adra-ի ծրագրավորողները՝ մեքենայի նախատիպը հարմարեցված է տեղական շուկայի պահանջներին և պատրաստ է արտադրության:
Կրոսովերը բավականին կոմպակտ տեսք է ստացել՝ 4 մետր երկարությամբ: Դեռևս հայտնի չէ, թե ինչ շարժիչով է զինված կոմցեպտը, սակայն որոշ տվյալների համաձայն՝ Chevrolet Adra զրկվել է լիաքարշակ համակարգից:
















